Իրաքն օգոստոս ամսին վերջին 30 տարիների ընթացքում նավթի արտահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցել` օրական արտահանելով 2.565 միլիոն բարել նավթ: Այս մասին հաղորդել է երկրի էներգետիկայի նախարարությունը:
«Սև ոսկու» մատակարարման եկամուտներն անցյալ ամիս կազմել են 8.4 միլիարդ դոլար:
Ինչպես նշում է ITAR-TASS-ը, հուլիս ամսին արտահանման ծավալն օրական կազմել է միջինը 2.515 միլիոն բարել:
Ինչ վերաբերում է Իրաքում նավթի արտադրման ծավալին, ապա ներկայումս այն կազմում է օրական 3.2 միլիոն բարել:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2011թ. Իրաքն արտահանել է 790.5 միլիոն բարել նավթ 83 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:
Երկրի Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն` Իրաքի ՀՆԱ-ը երեք տարի հետո 170 միլիարդ դոլարից դառնալու է 360 միլիարդ դոլար նավթի արտահանման եկամուտների շնորհիվ:









































