Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել

Սաֆարովի ազատ արձակվելը Հայաստանի իշխանության հանցավոր անգործության արդյունքն է. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

Հայաստանի հասարակությունն այսօր ցնցող լուր ստացավ այն մասին, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլև, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշմամբ։ Այսպիսով, փոխանակ ստոր մարդասպանը մինչև վերջ կրեր իր արժանի պատիժը, որպես համարժեք հատուցում իր քստմնելի արարքի, արդարացվում է Ադրբեջանում և դառնում նրա ազգային հերոսը։ Մի կողմ դնենք, սակայն, այն իրողությունը, որ Ադրբեջանը որպես պետություն դրանով ստանձնում հրեշավոր այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը. այլ բան մի պետությունից, որը բազմաթիվ ոճիրներ է գործել ԼՂՀ-ի և Հայաստանի բնակիչների դեմ, չէր էլ կարելի սպասել։ Տվյալ դեպքում շատ ավելի կարևոր է Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության հարցը.

1. Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու ողջ պատասխանատվությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները և տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։

2. Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ Եվրոպական Միության և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ և այլն) առջև։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաև ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ ժողովրդավարական հասարակայնության ուժերը։

3. Հայաստանի իշխանության հանցավոր այս անգործությունը, որի արդյունքն է ոճրագործի ազատ արձակվելը, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ի դեմս իշխող վարչախմբի մենք գործ ունենք ոչ թե ազգային շահով ու ազգային արժանապատվությամբ մտահոգ ղեկավարության, այլ բոլոր ջանքերը միայն սեփական հարստացման ու իշխանության պահպանմանն ուղղած գծուծ ու անկարող մի խմբակի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում