Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Անպատժելիության սկիզբը դրվեց Պողոս Պողոսյանի սպանությամբ

«Ժառանգության» նախաձեռնության նպատակն է ուսումնասիրել երկրում ստեղծված ամենաթողությունը, որը հաստատվել է Պողոս Պողոսյանի սպանությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախաձեռնությանը՝ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Պատգամավորը նկատեց, որ նախաձեռնությունը միտված է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտին, դատական և գործադիր իշխանության անգործությանը, որին ՀՀ Սահմանադրությամբ հնարավոր է հակակշռել միայն ժամանակավոր հանձնաժողովների գործունեությամբ:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ՀՀ-ում անպատժելիության մթնոլորտը հաստատվել է 2001 թվականին, երբ մեր պետության թիվ մեկ պաշտոնյայի թիկնազորի ներկայացուցչի կողմից սպանվեց Պողոս Պողոսյանը, իսկ մեղավորը ձևական պատիժ ստացավ` նույնիսկ մեկ օր բանտում չգտնվելով:

«Ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները դրան են վերաբերելու, նաև գործող և պաշտոնաթող պաշտոնյաների մասնակցությամբ իրականացված դեպքերին»,- պարզաբանեց պատգամավորը:

Խոսելով «Ժառանգության» մյուս նախաձեռնությունների մասին՝ նա ասաց, որ արդեն երկրորդ անգամ հինգերորդ գումարման ԱԺ է ներկայացվել օրենքի նախագիծ՝ Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության վերաբերյալ, որին կառավարությունն իր բացասական եզրակացությունն է տվել:

«Ցավում եմ, որ անկախ ՀՀ կառավարությունը հարիր որոշումներ չի կայացնում: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ նման վարքագիծ է դրսևորում»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ «Ժառանգության» հաջորդ նախաձեռնությունը ԱԺ-ում հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն է, որը պետք է քննի հատուկ հարցեր՝ սեփականաշնորհման, բնապահպանական և մի քանի թիրախային ոլորտների խնդիրների վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ սրա վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ԱԺ-ում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարևորեց նաև իրենց խմբակցության նախաձեռնությունը՝ ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի վերաբերյալ:

«Արտերկրում գտնվող մեր հայրենակիցները պետք է ընտրելու հնարավորություն ունենան, որի վերաբերյալ դիմել ենք նաև ՄԻՊ-ին, որպեսզի նա դիմի ՍԴ և վիճարկի այն դրույթը, որով արգելվում է արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ համապետական ընտրություններին մասնակցելը: Հրապարակելու ենք մի հանրային իրազեկում, թե ինչ կարգով նրանք կարող են վիճարկել և ՍԴ-ում իրենց իրավունքը օրենքով պաշտպանել և 2013 թվականի ընտրություններին քվեարկել: Չի բացառվում, որ ստորագրահավաք սկսենք ԱԺ-ում, ենթադրվում է 28 պատգամավորի ստորագրություն»,- մանրամասնեց Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով այս օրերին քննարկման ենթակա թիվ մեկ թեմային՝ Ախթալայում ծավալվող իրադարձություններին, նա նկատեց, որ այս պահի դրությամբ այն բոլոր թեկնածուները, որոնք առաջադրվել էին որպես քաղաքապետի թեկնածու, չեն հասել կոնսենսուսի, որով պետք է հանդես գային:

«Եթե կոնսենսուս չլինի, բռնություններն էլ չեն բացառվում: Այս պահի դրությամբ այնտեղ չեն անցկացվելու քաղաքապետի ընտրություններ, չենք կարող այս պահին այդ մասին խոսել: Չենք ունենալու ընտրովի քաղաքապետ»,- ասաց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում