Վրաստանի կառավարության ղեկավար Վանո Մերաբիշվիլին, որը ղեկավարում է Լոպոտա կիրճում հատուկ օպերացիայի իրականացման ճգնաժամային շտաբը, վրացական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ուժայինները կարողացել են պաշտպանել երկրի սահմանները:
«Մենք կարողացել ենք պաշտպանել թե՛ երկրի սահմանները, թե՛ մեր քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է Մերաբիշվիլին:
Նրա խոսքերով` Վրաստանը երբեք չի վերադառնա այն ժամանակաշրջան, երբ չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովել երկրի կարգուկանոնը:
Նա շնորհակալություն է հայտնել ՆԳՆ բոլոր աշխատակիցներին և Վրաստանի ՊՆ-ին, որոնք մասնակցել են օպերացիային, և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:







































