Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սիրիահայերին աջակցություն է ցուցաբերում «Փախստականների ընդունում, ինտեգրում» ծրագրի շրջանակներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների բաժնի աշխատակցուհի Լիլիթ Թորոսյանը:
Նա մասնավորեցրեց, որ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ: «Բացի Կարմիր խաչից, մի քանի կազմակերպություններ կան ներգրավված, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մի ոլորտի համար. դա կլինի առողջապահական, իրավաբանական ուղղություն, ընդհանուր խորհրդատվություն և այլն»,- նկատեց Լիլիթ Թորոսյանը:
Հարցին, թե պայմանավորված Սիրիայում ստեղծված իրավիճակով՝ նոր նախաձեռնություն կամ ծրագիր կա՞, նա պատասխանեց՝ ոչ:









































