Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ վճռաբեկ դատարան` դատավորների հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անելու: Այս լուրը վճռաբեկի մամուլի ծառայությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:
Սակայն, թերթի տեղեկություններով, դատական համակարգի ներկայացուցիչներն անհանգստացած են` գիտակցում են, որ հանրապետության նախագահը որոշել է հերթական «կլիզման» անել հենց իրենց նստավայրում:









































