Հայաստանում բենզինը կրկին թանկացել է: Այսօր Երևանի բենզալցակայաններում բոլոր տեսակի բենզինի գները բարձրացել է 10 դրամով: Առավել շատ օգտագործվող «Ռեգուլյար» տեսակի բենզինն արժե 500 դրամ, «Պրեմիումը»՝ 520 դրամ, «Սուպերը»՝ 540-550 դրամ:
Նշենք, որ վերջին անգամ բենզինը թանկացել էր մոտ 2 շաբաթ առաջ՝ կրկին 10-ական դրամով:










































