ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:







































