Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Բիլբաոյի «Աթլետիկ»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսն արդեն այսօր կարող է դառնալ Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող:
Օգոստոսի 28-ին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն իր հերթական մարզումն անցկացրեց բասկյան ակումբի կազմում, որից հետո մեկնեց Մյունխեն: Այսօր խաղացողը բուժզննում անցավ և պատրաստ է պայմանագիր կնքել «Բավարիա»-ի հետ:
Հիշեցնենք, որ «Աթլետիկ»-ի նախագահ Խոսու Ուրուտիան խաղացողի տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո էր պահանջում: Սկզբում գերմանական կողմը դադարեցրեց բանակցությունները, սակայն թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը շատ էր ցանկանում իսպանացուն տեսնել իր թիմի կազմում, և ակումբը որոշեց վճարել այդ գումարը:







































