ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր կայցելի Թեհրան, որտեղ կմասնակցի Չմիավորման շարժման 16-րդ համագումարին: Նա կհանդիպի նաև Իրանի ղեկավարության հետ:
«Գլխավոր քարտուղարը նախատեսել է հանդիպել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ»,- հայտնել է Պան Գի Մունի ներկայացուցիչ Ֆարհան Հակը:
Նրա խոսքերով` գլխավոր քարտուղարը առիթից օգտվելով` Իրանին կներկայացնի միջազգային հանրության անհանգստությունը` կապված մի շարք խնդիրների հետ, որոնք լուծում են պահանջում:
«Այդ հարցերը կապված են Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում մարդու իրավունքների խախտման հետ»,- մանրամասնել է Հակը: