Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելը չի հանգեցնի Ֆուկուսիմայի մասշտաբների ռադիոակտիվ աղետի: Նման կարծիք են հայտնել փորձագետները:
MIGnews.com-ի փոխանցմամբ` աղետներ չեն լինի, եթե չոչնչացվի ռուս մասնագետների կողմից Բուշերում կառուցված միջուկային հրթիռը:
«Ես չեմ կարծում, որ պետք է սպասել մեծ ռադիացիոն ազդեցության»,- հայտարարել է ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Հանս Բլիքսը:
Փորձագետների մեծ մասը համոզմունք է հայտնել, որ Իսրայելը հարձակում չի գործի Բուշերի էլեկտրակայանի վրա:
«Բուշերի վրա հարձակումը հավանաբար կդառնա միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է Բլիքսը:
Ենթադրվում է, որ իրանցիները կարող են փորձել ձեռք բերել պլուտոնիում Բուշերի միջուկային արտադրանքի մնացորդներից: Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք չունեն դրա համար անհրաժեշտ տեխնիկա:
«Իրանական պլուտոնիումի ծրագիրն ավելի քիչ է զարգացած՝ ի տարբերություն ուրանի»,- ասել է բրիտանացի փորձագետ Կարլ Դևին:









































