«Կան»-ը պաշտոնապես հայտարարել է Մբայե Նիանգի «Միլան» տեղափոխության մասին:
17-ամյա հարձակվողը «ռոսսոներիներ»-ի հետ 3-ամյա պայմանագիր է ստորագրել:
«Շնորհակալ ենք Նիանգին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում 4 տարվա ընթացքում»,- նշվում է «Կան»-ի պաշտոնական կայքում:
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ նշվել է 2.5 մլն եվրո գումարի մասին:






































