Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման գործի մասնակիցներից մեկը` Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը, վկայություն է տվել, համաձայն որի` ինքը եղել է հանցագործության կազմակերպման վկա, իսկ հանցագործությունը, նրա խոսքերով, նախապատրաստել է ոչ թե Ուկրաինայում ձերբակալված` Չեչնիայի բնակիչ Ադամ Օսմաևը, այլ նրա զոհված հայրենակից Ռուսլան Մադաևը:
Երեք երիտասարդներից բաղկացած ծայրահեղականների խմբին հնարավոր էր եղել հայտնաբերել Օդեսայում` այն բանից հետո, երբ նրանց բնակարանում աշխատել էր ինքնաշեն ռումբը: Մադաևը այն ժամանակ զոհվել էր, իսկ ձերբակալված Պյանզինը ուկրաինական Անվտանգության ծառայությանը ասել էր, որ ինքը և իր ընկերները ռումբ էին պատրաստում Վլադիմիր Պուտինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ մահափորձ իրականացնելու համար:
Օսմաևը կազմակերպման ամբողջ մեղք վերցրել է իր վրա: Հետագայում, ինչպես պարզվեց, նա այդ քայլին դիմել էր ուկրաինական բանտում մնալու և Ռուսաստան չտեղափոխվելու համար:










































