«Հրապարակ»-ի ՀՀԿ-ական աղբյուրները հավաստիացնում են, որ, չնայած տարածված լուրերին, թե Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «փոշմանել է» և որոշել է չհրաժարվել մանդատից, Աժ առաջիկա նիստի ժամանակ Հայրապետյանը կհայտարարի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
«Ավելին` ՀՀԿ-ում արդեն սկսվել է Ավանում պատգամավորության թեկնածուի դժվարին փնտրտուքը, և ՀՀԿ-ականները պնդում են, որ այն չեն պատրաստվում զիջել մեկ այլ կուսակցության ներկայացուցչի»,- գրում է թերթը:







































