Հայտնի աֆղան դերասանուհի Սախար Պայմանը, որը գլխավոր դերեր է խաղում աֆղանական հեռուստասարիալներում, անհայտ ուղղությամբ փախել է Քաբուլից այն բանից հետո, երբ իր հասցեին սպառնալիքներ է ստացել, հաղորդել է տեղական Khaama Press համացանցային հրատարակությունը:
Մինչ այդ էլ դերասանուհին ստանում էր սպառնալիքներ, սակայն այս անգամ վախի դեմ անկարող է պայքարել այն բանից հետո, երբ հեռուստասերիալի նրա խաղընկերոջը`Բենաֆշային, անհայտ մարդիկ սպանեցին, հաղորդում է РИА «Новости»-ն:
Ինչպես Պայմանը հաղորդել է լրագրողներին, նա անհայտ մարդկանցից սպառնալիքներ է ստացել, որոնք նրանից պահանջել են դադարեցնել ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, հակառակ դեպքում նա կարժանանա Բենաֆշայի բախտին:
Սախար Պայման խաղացել է հայտնի աֆղանական հեռուստասերիալներում:
Պայմանի խոսքերով՝ նա մինչև վերջ չգիտի, թե ով է նրան սպառնում և ինչի համար, սակայն որոշել է լքել Քաբուլը, քանի որ վախենում է, որ ինքն էլ կարժանանա Բենաֆշայի ճակատագրին:








































