Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը նամակ է հղել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որում իր երախտիքն է հայտնել Իրանից գերմանացի լրագրողների ազատման ժամանակ ցուցաբերած օգնության համար. տեղեկացնում է worldbulletin-com կայքը:
«Դուք Գերմանիային մեծ օգնություն եք ցուցաբերել, երկու գերմանացի լրագրողներին փրկելով: Ես պատրաստ են օգնել Թուրքիային, եթե դուք դրա կարիքն ունենաք: Շնորհակալ եմ ձեզ օգնության և բարեկամության համար», ասված է նամակում:
Գյուլը Իրան կատարած այցի ժամանակ նախագահ Ահմադինեջադին միջնորդել էր գերմանացիների ազատման համար և նրանք բաց էին թողնվել Գյուլի հեռանալուց քիչ ավելի ուշ:
Bild պարբերականի լրագրողներ Մարկուս Հելվիգն ու Յենս Կոխը ձերբակալվել էին 4 ամիս առաջ Իրանի տարածք ապօրինի մուտք գործելու մեղադրանքով: Նրանք նպատակ ունեին հարցազրույց վերցնել ամուսնուն դավաճանելու համար մահապատժի դատապարտված Սաքինե Աշթիանիի որդուց: