Ճապոնիայի Օկինավա կղզուն է մոտենում վերջին տարիների ամենաուժեղ տրոպիկական ցիկլոնը: Այս մասին հաղորդել է Associated Press-ը` վկայակոչելով ճապոնական օդերևութաբանական գործակալությանը:
«Բոլավեն» թայֆունը շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ ժամում 15 կմ արագությամբ: Ցիկլոնն ուղեկցվում է ժամում 215 կմ արագությամբ քամով:
Հիշեցնենք, որ նման ուժգնություն ունեցող «Նաբի» թայֆունը 2005թ. Ճապոնիայում 20 մարդու կյանք էր խլել:







































