Այս պահին Ռուսաստանի թմրանյութերի շրջանառությունը վերահսկող դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը Մոսկվայում մամուլի ասուլիս է հրավիրել: Նա արդեն հայտնել է աննախադեպ հատուկ օպերացիայի մասին, որն իրականացրել են ռուսական եւ ամերիկյան հակաթմրանյութային գերատեսչությունների ներկայացուցիչները` աֆղանական թմրաբիզնեսի ենթակառուցվածքները վերացնելու ուղղությամբ: Մամլո ասուլիսին մասնակցում է նաեւ Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպան Էրիկ Ռուբինը: