Ռուսական Rosbalt գործակալության փոխանցմամբ՝ Իրանը միջուկային զենքի ստեղծման հարցում շատ ավելի առաջ է գնացել, քան դա սպասում էին արևմտյան երկրները: Այդ են վկայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իսրայելի հետախուզական ծառայությունների տվյալները:
Իր անունը չհայտնած դիվանագետի խոսքերով՝ Արևմուտքի կասկածներն ուժեղացել են այս տարվա փետրվարին, որ Իրանն աշխատում է միջուկային զենքի ստեղծման վրա, և որ այդ գործընթացն ընթանում է շատ ավելի արագ տեմպերով, քան նախկինում ենթադրվում էր:
Այդ ժամանակ Իրանն ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին թույլ չէր տվել մուտք գործել Փարչինի բազա: Ենթադրվում է, որ հենց այնտեղ է Իրանն անցկացնում միջուկային վառելիքի գործածմամբ իր հետազոտությունների ու ռազմական մշակումների հիմնական մասը: Փարչինում այդ մշակումների հետքերը ցրելու փորձերն էլ մտահոգեցին արևմտյան երկրներին:









































