Հանրահայտ դերասանուհի Էլեն Փեյջը բարձրաձայնել է այն մասին, որ մոլագար երկրագուն ահաբեկում է իրեն Twitter սոցցանցի միջոցով՝ բազմիցս ուղարկելով մահվան սպառնալիքներ: TMZ.com-ի փոխանցմամբ՝ դերասանուհին դիմել է անվտանգության մարմիններին:
Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը խուզարկության իրավունքի օրդեր է ուղարկել միկրոբլոգների ծառայությանը՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել Twitter-ի երկու օգտահաշիվների վերաբերյալ, որոնցից ստացվում են սպառալիքները:
Ոստիկանության տվյալներով՝ հունիսին երկու օգտահաշիվներից Փեյջին ուղարկվել են մահվան սպառանալիքներ: Հաղորդագրություններից մեկն այսպիսի է եղել. «Էլեʼն Փեյջ, եթե շարունակես հանդիպել Ալեքսանդր Սկարսգարդի հետ, ես հաջորդ տարի քեզ հանրության մեջ կսպանեմ՝լինի դա ակումբում, ռեստորանում թե ինքնագրեր ստորագրելիս»:
Փեյջի հասցեին սպառնալիքների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցել նաև Լոս Անջելեսի կինոփառատոնի կազմակերպիչները, որտեղ Փեյջի մասնակցությամբ «To Rome with Love» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 14-ին:Ոստիկանության տվյալներով՝ կազմակերպիչներին զանգահարողը խոստացել է ներկա գտնվել փառատոնին և սպանել Փեյջին:
Ակնհայտորեն, նման բան տեղի չի ունեցել: Փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է: Մեկնաբանությունների համար Փեյջի ներկայացուցիչների հետ կապ հաստատել աղբյուրին չի հաջողվել:







































