Աֆղանստանի և Տաջիկստանի նախագահներ Համիդ Կարզայը և Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցով քննարկել են տաջիկա-աֆղանական սահմանի վրա, հատկապես Բադահշանի ուղղությամբ անվտանգության ուժեղացման հարցերը: Այս մասին հաղորդումէ ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Տաջիկաստանի նախագահի ապարատում իր աղբյուրը:
Ռահմոնն իր անհանգստությունն է հայտնելʽ կապված «աֆղանական սահմանի վրա՝ տաջիկական Բադահշանի մոտ զինված գրոհայինների վտանգավոր կուտակման հետ»: Տաջիկստանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կետրոնի համաձայն՝ «սահմանի մոտ կուտակվել է տարբեր տվյալներով 400-1000 անձը չհաստատված զինված անձ»:
Սա վերջին երկու շաբաթների ընթացքում երկու նախագահների միջև արդեն երկրորդ հեռախոսազրույցն է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աֆղանստանի նախագահի կարգադրությամբ Բադահշանի ուղղությամբ լրացուցիչ զորքեր են ուղարկվել:
Բադահշանում, որտեղ հուլիսի 24-ից մի քանի օր շարունակ ռազմական գործողություններ էին ընթանում հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովին սպանած հանցախմբին ոչնչացնելու ուղղությամբ, այս պահին կրակ արձակելու վրա մորատորիում է դրած: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ զինյալները իշխանություններին հանձնել են մոտ 500 միավոր զենք, ինչպես նաև մեծ քանակությամբ նռնակներ, ական և զինամթերք:









































