Անտառային հրդեհները Օկլահոմա նահանգում ոչնչացրել են ավելի քան 120 շենք, հիմնականում` բնակելի տներ, հայտնում է NBC News-ը: Հրդեհների պատճառով էվակուացվել են Փեյն, Կրիկ և Օկլահոմա մարզերի մի քանի ոչ մեծ քաղաքների բնակիչներ: Էվակուացվածների ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի:
Ինչպես հայտնում է Associated Press,-ը` Կրիկ մարզում բռնկված ամենամեծ հրդեհներից մեկը ոչնչացրել է 200 քառակուսի կմ տարածք: Դրանից 55 կմ դեպի արևմուտք` Փեյն մարզում, հրդեհի հաջորդ ամենամեծ տեղանքն է: Թե հրդեհի քանի օջախ կա այնտեղ` առայժմ հայտնի չէ:
Կառավարության տվյալներով` հրդեհներից առնվազն մեկը կազմակերպված է եղել: Մարդիկ տեսել են, թե ինչպես է սև հագուստով մի մարդ վառվող թերթեր նետել խոտերի մեջ: Ոստիկանությունը փնտրում է նրան:
Օկլահոմայում հրդեհի տարածմանը նպաստում են քամին և երաշտը:
2012-ի ամռանը հրդեհից տուժել են ԱՄՆ-ի Արկանզաս, Նեբրասկա և Կոլորադո նահանգները, որտեղ արձանագրվել է նահանգի պատմության ընթացքում ամենախոշոր հրդեհը:









































