Մայքլ Դուգլասն ու Մեթ Դեյմոնը սիրեկանների դեր կխաղան հայտնի երաժիշտ Վլադզիու Վալենտինո Լիբերաչեի և նրա ընկերոջ` Սքոտ Տորսոնի մասին ֆիլմում:
«Behind the Candelabra. My Life With Liberace» ֆիլմի առաջին կադրերի ընթացքում դժվար է ճանաչել Մեթ Դեյմոնին և Մայքլ Դուգլասին: Դուգլասը խաղում է երաժիշտ Վալենտինո Լիբերաչեի դերը, իսկ Դեյմոնը` նրա երիտասարդ սիրեկան Սքոտ Տորսոնի դերը:
Նմանության համար դերասանները հագել են 50-ական թթ ոճի հագուստ, իսկ Մեթ Դեյմոնը փորձել է շիկամազ կեղծամ:
Վալենտինո Լիբերաչեն հայտնի է դարձել 1936թ-ին, երբ ելույթ էր ունենում Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Տաղանդավոր երաժիշտը ողջ կյանքում թաքցրել է իր սեռական կողմնորոշումը: Նրա սիրեկան և նախկին վարորդ Սքոտ Տորսոնը Լիբերաչեի դեմ հայց է ներկայացրել` նրան մեղադրելով սեռական ոտնձգության մեջ:
«Ես ինձ շատ հարմար եմ զգում այս դերի մեջ: Մեթ Դեյմոնը խաղում է իմ երիտասարդ սիրեկանի դերը: Ես շնորհակալ եմ, որ նա համաձայնել է այս փորձարկմանը», – հայտնել է Մայքլ Դուգլասը:







































