Այս ամենն իրավական հարթության մեջ լուծվող հարցեր են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` պատասխանելով հարցին, թե ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:
«Գնահատական տալու, մեկնաբանելու առումով ամեն մեկն էլ կարող է ինչ-որ մեկնաբանություններ անել, գնահատականներ տալ, բայց այս ամենն իրավական հարթության մեջ լուծվող հարցեր են: Քաղաքակիրթ երկրներում քաղաքակիրթ եղանակով տրվող հարցեր են»,- նկատեց Վահե Էնֆիաջյանը:
Նա առաջարկեց ծանոթանալ ԲՀԿ մամլո ծառայության մեկնաբանությանը հարցի վերաբերյալ:









































