Microsoft ընկերությունը կդադարի Metro կոչել Windows 8-ի և Windows Phone-ի «ինտերֆեյս» համակարգը, գրում է The Verge-ն` հղում անելով սեփական աղբյուրին:
Ընկերությունը նոր տերմին է մտածում ինտերֆեյսն անվանելու համար: Քանի դեռ այն չի հաստատվել, խորհուրդ են տալիս Metro-ն «նոր օգտատերային ինտերֆեյս» անվանել:









































