2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռամսակում, որն ավարտվել է հունիսի 30-ին, ճապոնական Toyota Motor Corp կոնցեռնի մաքուր շահույթը ավեացել է 250 անգամ՝ հասնելով 290,347 մլրդ իենի (3,706 մլրդ դոլար)՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 1,160 մլրդ իենի համեմատ:
Հաշվետու եռամսյակում Toyota-ի վաճառքի ծավալը մեծացել է 59,9%-ով ՝ կազմելով 5,50 տրիլիոն իեն ( 70,21մլրդ դոլար): Անցած տարի նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 3,44 տրիլիոն իեն:
Ընկերության օպերացիոն շահույթը կազմել է 353,143 միլիարդ իեն (4,507 մլրդ դոլար), մինչդեռ անցած տարի նշված շրջանում ընկերությունը 107,963 միլիարդ իենի օպերացիոն կորուստ է ունեցել:
2011-ի տվյալներով՝ 2011-ին համաշխարհային ավտոշուկայում ընկերությունը առաջատար դիրքը զիջել է ամերիկյան General Motors և գերմանականVolkswagen ընկերություններին: Toyota-ի արտադրությունը սաստիկ տուժել էր Ճապոնիայի երկարաշարժից և Թաիլանդի ջրհեղեղից:









































