Thursday, 04 06 2026
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից

ՀԱԿ-ին պետք է հզոր թեկնածու. ՀԱԿ համակարգող

Ըդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չի մեղադրելու կամ դատապարտելու ոչ իշխանական որևէ ուժի և ձեռնպահ է մեկնաբանել նրանց դիրքորոշումները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էԿոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է բացատրում «Հարսնաքար»-ի գործով տարբեր խորհրդարանական նախաձեռնություններից հրաժարվելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կեցվածքը:

Հիշեցնենք, ԲՀԿ-ն վերջին պահին հրաժարվեց ստորագրել Գլխավոր դատախազությանն ու Կառավարությանը հասցեագրված հարցաշարի տակ՝ պատճառաբանելով նախաձեռնությանը «Ժառանգություն» խմբակցության մասնակցությունը: Եվ չնայած կոալիցիայի մաս կազմելուց հրաժարված այս խմբակցությունը պատրաստակամություն հայտնեց «Հարսնաքար»-ի գործով այլ նախաձեռնություններ քննարկել ՀԱԿ-ի և Դաշնակցության հետ, կամ հանդես գալ սեփական հարցաշարով, միայն թե, ԲՀԿ-ականների բնորոշմամբ՝ «այլ տեղերից կառավարվող» «Ժառանգությունը» չմասնակցի գործընթացին, այնուամենայնիվ այսօր տեղեկացանք, որ ԲՀԿ-ն դեռ սեփական նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Ավելի վաղ տապալվել էր «Հարսնաքար»-ի հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. ԲՀԿ-ի 37 պատգամավորներից նախաձեռնությանը միացել էին 7-ը։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, այնուհանդերձ, չի համարում, որ խորհրդարանում ոչ կոալիցիոն ուժերի համագործակցությունը արդեն իսկ վտանգված է։ Նա նպատակահարմար չգտավ մեկնաբանել, թե արդյոք արժանահավատ են «Ժառանգության» մասնակցության պատրվակով խորհրդարանականների նախաձեռնություններից հրաժարվելու՝ ԲՀԿ-ի հիմնավորումները՝ ասելով․ – «Մենք չենք դատապարտելու որևէ քաղաքական ուժի, մենք որևէ քաղաքական ուժի ինչ-որ բան չենք պարտադրելու կամ փորձելու ինչ-որ դիվիդենտներ քաղել։ Նման մոտեցումները ուղղակի վնասակար են: Մենք կարծում ենք, որ բոլորի մոտեցումը հետևյալը պետք է լինի․ եթե կան նախաձեռնություններ, որոնց շուրջ կարող ենք միավորվել, ուրեմն՝ միավորվում ենք և համատեղ ենք գործում։ Եթե ինչ-ինչ պատճառներով ինչ-որ քաղաքական ուժ չի կարողանում միանալ այդ նախաձեռնությանը, մենք նրան չպիտի պախարակենք, չպիտի մեղադրենք: Ավելին՝ շատ հնարավոր է, որ քաղաքական ուժերը նաև միակողմանի նախաձեռնություններով հանդես գան, և նորից մենք չպիտի կշտամբենք իրար, որ մեկը մյուսին չմիացավ, կամ մեկի գործողությունների պատճառով տապալվեց մյուսի նախաձեռնությունը: Սա անվերջ և դեստրուկտիվ բանավեճ է դառնալու, որևէ նպաստ չի բերելու մեր ընդհանուր գործին»։

«Մենք ոչ թե փորձում ենք խուսափել ճշգրիտ գնահատականներ տալուց, այլ առողջ քաղաքական ուժերին միավորելու ռազմավարություն ենք որդեգրել, որը հնարավորություն կտա փոխել քաղաքական մթնոլորտը Հայաստանում», – ասել է Լևոն Զուրաբյանը, ընդգծելով, որ իրենց խնդիրն է ապահովել «հնարավորինս շատ պատգամավորների և քաղաքական ուժերի ընդգրկվածություն՝ ընդդիմության միասնական նախաձեռնություններում»:

Փորձեցինք ճշտել՝ իսկ եթե շարունակվեն ԲՀԿ-«Ժառանգություն» հակասությունները, արդյո՞ք Կոնգրեսը ԲՀԿ-ի կողմը կանցնի, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն իր մեծությամբ երկրորդ խմբակցությունն է խորհրդարանում և միայն ԲՀԿ-ի շնորհիվ է հնարավոր ապահովել «հնարավորինս շատ պատգամավորների մասնակցություն»։ Զուրաբյանն արձագանքել է․ – «Մենք առավելագույնը կանենք, որ նման ընտրության առջև կանգնած չլինենք: Բնականաբար, հաշվի առնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առավելագույն մանդատներ ունի, շատ կարևորում ենք տարբեր հարցերի շուրջ համագործակցության կառուցումը ԲՀԿ խմբակցության հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք բացառելու ենք մեր համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ: Եթե առողջ նախաձեռնություն է, պատրաստ ենք բոլորի հետ խոսել: Թե ինչպես ենք գործելու՝ դա արդեն տակտիկայի հարց է, դա էլ թողեք մեզ, մենք ճիշտ ձևը կգտնենք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանում և հանրահավաքային պայքարում Կոնգրեսի «ճիշտ քաղաքականությունը հնարավորություն կտա լայնացնել իշխանությունների դեմ ոչ իշխանական ուժերի միասնական ճակատը»։

Հարցին՝ իսկ որքանո՞վ է Լևոն Զուրաբյանը հնարավոր համարում նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարը։

«Ոչ թե մեզ պետք է միասնական թեկնածու, այլ մեզ պետք է հզոր թեկնածու: Թեկնածուի հզորությունը դա արդեն ֆակտոր է, որը թույլ է տալիս մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին, որը թույլ է տալիս համախմբել քաղաքական ուժերին: Հզոր թեկնածուն ավտոմատ դառնում է միասնական թեկնածու: Եվ այստեղ կարևոր էլ չէ, որ ստանա բոլորի աջակցությունը», – ասել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

Այն դիտարկմանը, թե՝ «Գագիկ Ծառուկյանին Ձեր ասած «հզոր» թեկնածուն համարո՞ւմ եք», Լևոն Զուրաբյանը պատասխանել է. – «Նպատակահարմար չեմ համարում որևէ կերպ պատասխանել այդ հարցին»:

Հարցին՝ իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, Զուրաբյանը պատասխանել է․ – «Տեր-Պետրոսյանն այն գործիչն է, որը իր առաջադրման մասին որոշումը կընդունի միայն քաղաքական իրավիճակի և ռեսուրսների, նաև՝ հակառակորդների ռեսուրսների մանրակրկիտ վերլուծությունից հետո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում