Aravot.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հետ զրույցում հետաքրքրվել է` մտավախություն չունե՞ն, որ գործարարների դեմ սկսված արշավում (մասնավորապես՝ նկատի են ունեցել Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը) հերթը հնարավոր է՝ հասնի նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
«Տ. Ուրիխւսնյանը պատասխանեց. «Ի՞նչ հերթի մասին Է խոսքը: Իսկ պարոն Ծառուկյանն ի՞նչ կապ ունի մի հերթի հետ, որի շարքում օլիգարխներն են: Գործարար, ճանաչված ձևակերպումները օլիգարխ եզրույթի հետ որևէ կապ չունեն: Ես պարոն Ծառուկյանին այդ հերթում չեմ տեսնում»:









































