Հայտնի դերասանուհու մահվան տարելիցից մի քանի օր առաջ շարունակում են հայտնվել տեղեկություններ նրա` տարբեր կանանց հետ ունեցած հարաբերությունների մասին, հաղորդում է La Stampa պարբերականի կայքը:
Անգամ մահվանից 50 տարի անց չեն դադարում աշխարհի սեքս- կուռք դարձած կնոջ մասին ասեկոսեները նրա անձական կյանքի վերաբերյալ: Մերելինի վերջին ինտիմ կապի մասին է խոսվում նրա մասին գրված նոր գրքում, որը գրախանութներում կհայտնվի շուտով. «Marilyn Monroe: My Little Secret, told by Jane Lawrence» վերնագրով գրքի հեղինակը Թոնի Ջերիսն է: Ջոանեն Լոուրենսը, ով նաև ղեկավարում է Մերելինի երկրպագուների ակումբը, այսքան տարիներ գաղտնի էր պահել իր և դերասանուհու միջև եղած համասեռական կապի մասին տեղեկությունները: «Նրանք ծանոթացել էին, երբ աղջիկը 12 տարեկան էր: Նրանց հարաբերությունները շատ արագ ջերմացան»,- հաստատում է հեղինակը: Ջերիսի խոսքերով՝ Մերելինը հարաբերություներ է ունեցել նաև այնպիսի աստղերի հետ, ինչպիք են Ջոան Քրոուֆորդը, Բարբարա Սթենվիքը, Մարլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը:
Մերելինի մասին մեկ այլ գրքում նշվում է, որ նա կասկածներ է ունեցել՝ իր սեքսուալ ինքնության հետ կապված: Սակայն Լոուրենսը վստահ է, որ Մերելինը երբեք խնդիր չի ունեցել այդ հարցի վերաբերյալ. «Սերն այնպիսին է, ինչպիսին կա»: «Նա բաց մարդ էր, որ չէր ընդունում որևէ սոցիալական սահմանափակումներ»,- գրում է գրքի հեղինակը:









































