Օքսֆորդի համալսարանի գրադարանը դրամահավաք է հայտարարել Շեքսպիրի պիեսների առաջին ժողովածուն տեսածրելու (սքանավորելու) և այն համացանցում տեղադրելու համար: Գիրքը կոչվում է «Առաջին ֆոլիո»: Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը:
Փնտրվող գումարը 20 հազար ֆունտ ստերլինգ է, (մոտ 31 հազար դոլար): Գումարն անհրաժեշտ է, որ սքանավորման ժամանակ գրքերը պահպանեն վնասվելուց: Նախագծին հավանություն են տվել բրիտանական հայտնիները` գրող և դերասան Սթիվեն Ֆրայը, դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվը, ռեժիսոր Փիթեր Հոլը, ինչպես նաև` շատ դերասաններ, պրոդյուսերներ և գիտնականներ: Եթե նախագիծը հաջողվի, գիրքը կկարողանա «թերթել» յուրաքանչյուրը, ով ցանկանա:
Գիրքը հրատարակվել է 1623 թ.` Շեքսպիրի մահվանից 7 տարի անց` դերասաններ Ջոն Հեմինգի և Հենրի Քոնդելի կողմից:









































