Փարիզին մերձակա Նոժան-սյուր-Մարն քաղաքում տեղադրվել է երկու մետրանոց հուշարձան` նվիրված իտալացի աշխատակիցներին: Քանդակի բնորդուհին եղել է Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին, այսօր հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները:
«Փոքրիկ Իտալիա» կոչվող նոր բնակելի համալիրի բակում հուշարձան տեղադրելու որորոշումը Նոժան-սյուր-Մարնի քաղաքային խորհուրդը կայացրել է դեռ 2011թ.: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԶԼՄ-ների տեղեկություններով` աշխատանքային հագուստով ու Կարլա Բրունիի դեմքով կինը մարմնավորում է այն բազմաթիվ իտալուհիներին, որոնք քաղաք էին եկել 1860-ականներին:
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Կարլա Բրունին մեծ հաճույքով է որպես բնորդ ծառայել քանդակագործ Էլիզաբեթ Սիբոյի համար, որի աշխատանքների երկրպագուն է նա:
Հուշարձանի պաշտոնական բացումը նախանշված է սեպտեմբերի 21-ին: Հիմա քանդակը ծածկված է բրեզենտով:








































