Իսպանիայի արքա Խուան Կառլոսն այսօր Զինված ուժերի գլխավոր շտաբ այցի ժամանակ սայթաքել է, ընկել և վնասել քիթը: Այս մասին հայտնել է իսպանական Tiempos Del Mundo թերթը:
Հրատարակության տեղեկություններով` դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թագավորն ավարտել էր զորքերի դիտումը և ուղևորվում էր հանդիպման՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Չնայած վնասվածքին, թագավորը չի լքել Գլխավոր շտաբի շենքը և մասնակցել է նիստին, որը վարել է ծովակալ (ադմիրալ) Գարսիա Սանչեսը, գրում է Interfax-ը:
Ավելի ուշ, ինչպես սպասվում է, իսպանացի թագավորը կհանդիպի Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ:








































