Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականի հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժից հետո՝ նոյեմբերի 9-ին, մի նոր ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել Վանի նահանգում, որի ուժգնությունը կազմել էր 5.6 մագնիտուդ:
Նոյեմբերյան երկրաշարժի հետևանքով փլուզվել էր Վան քաղաքում գտնվող «Բայրամ» հյուրանոցը, որում երկրաշարժի ժամանակ գտնվել էր 70 մարդ, որոնց մի մասը զոհվել էր: Այդ պատճառով հյուրանոցի սեփականատեր Թևֆիք Բայրամը ներկայումս մեղադրվում է «գիտակցված հանցավոր անզգուշության» մեջ: Դրա համար հյուրանոցի սեփականատիրոջը սպառնում է 22.5 տարվա ազատազրկում:









































