Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկօրյա այցով ժամանել է ԱՄՆ,- տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Նա հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, մի շարք կոնգրեսականների և այլ պաշտոնատար անձանց հետ:
«Վաշաձեն ու Քլինթոնը քննարկելու են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև գործող ռազմավարական համագործակցության հռչակագրի շրջանակներում առկա բազմաթիվ երկկողմ հարցեր, ինչպես նաև արծարծվելու են տարածաշրջանային խնդիրներ»,- ասված է վրացական արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: