Բրազիլիայի ու Եգիպտոսի օլիմպիական հավաքականները Լոնդոնի Օլիմպիադայի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի փլեյ-օֆֆ են անցել:
C խմբի վերջին տուրի շրջանակներում Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթանակ է տարել Նոր Զելանդիայի ընտրանու նկատմամբ: Բրազիլիայի օլիմպիական հավաքականից աչքի են ընկել Դանիլոն, Դամիանը, Սանդրոն:
Եգիպտոս- Բելառուս հանդիպման հաշիվը բացել է Սալախը, այնուհետև հաջորդել են Մահսենի և Աբուտրիկայի հեղինակած գոլերը: Խաղի 87-րդ րոպեին Վորոնկովին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպումն ավարտվել է 3:1` հօգուտ Եգիպտոսի ընտրանու:






































