YouTube պարտալը 10 կարճամետրաժ ֆիլմ է ընտրել, որոնք կցուցադրվեն մոտ ժամանակներս կայանալիք Վենետիկի կինոփառատոնում:
Կարճամետրաժ ֆիլմերն ընտրվել են պորտալի կողմից կազմակերված Your Film Festival-ի շրջանակում: Միջացառումն անցկացվել է Թոնի և Ռիդլի Սքոթների՝ Scott Free Productions ընկերության աջակցությամբ: Միջոցառմանը մասնկացել են բոլոր ցանկացողները, որոնք մրցույթի համար իրենց կարճամետրաժ ֆիլմերն ուղարկել էին 2012-ի փետրվարի 2-ից մարտի 31-ը:
Եզրափակչում հայտնված տասը կարճամետրաժ ֆիլմերը ներկայացված են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Բոլիվիայից, Պորտուգալիայից Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Իսպանիայից և Եգիպտոսից: Դրանք բոլորը կցուցադրվեն Վենետիկում սեպտեմբերի 2-ին:
Վենետիկի 69-րդ կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Մրցութային ծրագրում 18 ֆիլմ է ընդգրված: Միջոցառման ժյուրին գլխավորում է ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մայքլ Մանը: Փառատոնը կմեկնարկի Միրա Նաիրի «Կամավոր ֆունդամենտալիստը» ֆիլմի ցուցադրությամբ:







































