Դամասկոսում ընդդիմադիր խմբավորումներից մեկը` Սիրիական ազատ բանակը, իր տրամադրության տակ ունի տեղափոխվող զենիթահրթիռային համակարգեր:
Դեռ հայտնի չէ, թե որ երկրի արտադրության են դրանք և ով է դրանք տրամադրել: Նշվում է, որ դրանք բերված են Թուրքիայից, բայց դա չի նշանակում, որ Անկարան դրա հետ կապ ունի:
Սիրիական ընդդիմությանը նման զենքով զինելու անհրաժեշտության մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել են արաբական երկրների մի շարք առաջնորդներ: Զինատեսակի ձեռք բերումը դեռ չի նշանակում, որ ապստամբները կարող են արդյունավետ կերպով պայքարել կառավարական ավիացիայի դեմ. դրա համար հատուկ պատրաստվածություն է անհրաժեշտ:









































