Իսրայելական Yedioth Ahronoth թերթի փոխանցմամբ՝ 18 ամիս անց Իրանը կհասնի միջուկային իր ծրագրի ճգնաժամային փուլին և կհայտնվի միջուկային զենքի ստեղծման շեմին: Այսպիսի կանխատեսում են արել ամերիկացի փորձագետները:
Վերջիններիս կարծիքով՝ երբ գա այդ պահը, ԱՄՆ-ն իր ողջ հզորությամբ (հնարավորությամբ) կհարվածի Իրանին: Իսրայելական թերթը հայտնում է, որ իրադարձությունների զարգացման այդպիսի հնարավորության մասին դռնփակ բանակցությունների ժամանակ հայտարարել է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Այս հաղորդագրությամբ ԱՄՆ-ն Իսրայելին զգուշացնում է միակողմանիորեն չհարվածել Իրանին, քանի որ այդ դեպքում նա չի կարող միջազգային արենայում աջակցել Իսրայելին և միանալ այդ հարվածին:









































