Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններին հանձնարարել է ներկայացնել կանաչապատման հստակ ծրագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունն է վերականգնել երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը և մենք, վստահ եմ, թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք այդ արդյունքին»,-նշել է քաղաքապետը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ` կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին. «Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ:»,-ընդգծել է քաղաքապետը:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, իսկ գեղարվեստական ձևավորման համատեքստում էլ հանձնարարել է ավելացնել ծաղկային գեղեցիկ ու ինքնատիպ լուծումներով ձևավորման աշխարհում ընդունված և մեզ մոտ արդեն կիրառվող մոտեցումները:

Կանաչապատման ընկերությունների տնօրեններն իրենց հերթին առաջարկել են կանաչ տարածքների ցանքսն իրականացնել աշնանը, որպեսզի արդեն վաղ գարնանը ապահովվեն կանաչապատ սիզամարգերն ու ծաղկային ձևավորմամբ տարածքները: Սրան զուգահեռ առաջարկվել է ավելացնել ծաղկատեսակներն ու ծառատունկ իրականացնել նաև գնդաձև ակացիաներով:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային հստակ ծրագրեր, որոնց հիմքով կնախապատրաստվի Երևանի կանաչապատման ու ծաղկապատման 2013թ-ի համալիր ծրագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում