Ուգանդայի կառավարությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել են, որ երկրի արևմուտքում տեղի է ունեցել Էբոլա տենդի բռնկում:
Ամենաքիչը 13 մարդ է զոհվել այդ հիվանդության պատճառով:
Այդ վարակի վակցինա դեռևս գոյություն չունի: 12 տարի առաջ էբոլա տենդի պատճառով Ուգանդայում մահացել էր 200 մարդ:
Էբոլա տենդը հազվադեպ պատահող, բայց շատ վտանգավոր հիվանդություն է: Վարակի դեպքում մահացության հավանականությունը մինչև 90% է:







































