Ամենաքիչը 51 մարդ է սպանվել Սիրիայում ընդդիմադիր ուժերի և զինվորականների բախումների հետևանքով:
Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները` զոհերի մեծ մասը գրանցվել է մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում:
Դրա հետ մեկտեղ, ավելի վաղ հայտնում էին, որ Սիրիայի իշխանությունները հարձակվում են Հալեպի Սալահեդդին թաղամասի վրա, որտեղ ամրապնդվել են ընդդիմության զինված ստորաբաժանումները:
Որոշ տվյալների համաձայն` առավոտվանից քաղաքում սպանվել է 10 զինվոր և 6 ապստամբ:
Բնակիչները լքել են այդ թաղամասը: Նրանց որպես ժամանակավոր ապաստարան տրամադրվել են հարևան թաղամասերի լքված դպրոցներն ու հասարակական այգիները:








































