ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավի Պիլայը կոչ է արել իշխանություններին և ընդդիմադիր ուժերին անվտանգություն ապահովել Հալեպի բնակիչների համար, հաղորդում է BBC-ն:
«Քաղաքացիական անձինք և քաղաքացիական օբյեկտները, այդ թվումʽ դպրոցները, մասնավոր տները, պետք է պաշտպանված լինեն ցանկացած ժամանակ,- ընդգծել է Պիլայը: Բոլոր կողմերը, այդ թվում կառավարությունը և ընդդիմադիր ուժերը պետք է վստահորեն տարբերեն քաղաքացիական և ռազմական օբյեկտները»:
ՄԱԿ-ի քարտուղարը նաև անհանգստություն է հայտնել անցյալ շաբաթ Հալեպի և Հոմսի կենտրոնական բանտերում տեղի ունեցած խռովությունների ժամանակ բանտարկյալների սպանությոպւնների հետ կապված: Պիլայի խոսքերով՝ դա միջազգային իրավունքի խախտում է:
Հալեպը երկրի երկրորդ քաղաքն է և տնտեսական մայրաքաղաքը: Վերջին օրերին այնտեղ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում: Ապստամբները հայտարարում են, որ վերահսկում են քաղաքի մեծ մասը:









































