Tuesday, 28 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

Ով ծնկի բերեց «Միլան»-ին. Գատուզոն անկեղծանում է, իսկ Վենգերը…

Լոնդոնի «Արսենալ»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հաղթահարելով ճգնաժամը: Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Միլան»-ի դեմ մրցավեճում լոնդոնյան թիմի խաղը իդեալական համարել չի կարելի: Ակնհայտ է, սակայն, որ ֆուտբոլիստները թոթափել են լարվածությունը: Այս պահին «Արսենալի» գլխավոր խնդիրը պաշտպանությունում խաղը կարգավորելն է: Կիսապաշտպաններն ու հարձակվողները ակտիվ համագործակցում են, և գրոհներն անհամեմատ ավելի սուր են: Պաշտպանական օղակում լուրջ բացեր են առաջանում հատկապես հակագրոհների ժամանակ: Եզրային պաշտպաններ Մոնրեալն ու Բելերինը շարունակ առաջ են գնում, սակայն նրանց որակներն ու ֆունկցիոնալ պատրաստվածության մակարդակը թույլ չեն տալիս անմիջապես նահանջել և ժամանակին «կոտրել» մրցակցի գրոհները:

Երեկ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ընտրել էր հարձակողական 4-3-3 մարտավարությունը: Առջևի գծում, եզրերում խաղացող Հենրիխ Մխիթարյանը ստիպված էր շարունակ նահանջել և օգնել թե՛ Մոնրեալին և թե՛ Բելերինին: Հայ ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք կատարեց և շարունակ վազքի մեջ էր: Հավանաբար դա էր պատճառը, որ խաղավարտից 20 րոպե առաջ Վենգերը մեր հավաքականի ավագին հանգստանալու հնարավորություն տվեց: «Միլանի» հետ հանդիպումը կրկին անգամ ցույց տվեց, որ Մխիթարյանը դարձել է «Արսենալ»-ի առանցքային խաղացողներից մեկը: Այս անգամ ևս ուշադրություն էր գրավում Մխիթարյան-Օզիլ խաղային զույգը:

«Ընդհանուր առմամբ բաց խաղ ստացվեց: Առաջին կեսում փորձում էինք պահել հաշիվը, ինչի հետևանքով էլ «նստեցինք» պաշտպանությունում: Խաղացինք բավական ուժեղ մի թիմի հետ, որը վերելքի մեջ է և մոտ ապագայում կարող է լուրջ հաջողությունների հասնել: Մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը: Մենք ունենք տեխնիկապես գրագետ մի կոլեկտիվ, որը դավանում է հարձակողական ֆուտբոլ: Երբ ստիպված ենք լինում պաշտպանվել, առաջանում են խնդիրներ: Նկատենք, սակայն, որ հանդիպման վերջնամասում ավելի հուսալի և կոմպակտ խաղ ցուցադրեցինք: Ընդհանուր առմամբ մենք հիմա շատ ավելի լավ ենք խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի շարունակվի հաղթական շարքը: Ընդունեմ, որ բարդ մրցավեճ էր, սակայն ուրախ եմ, որ հաղթեցինք: Եթե շարունակենք նույն ոգով խաղալ և այսպիսի արդյունքներ գրանցել, վստահ եմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ: Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչում մեր հնարավոր մրցակիցներին, ապա, ինչ խոսք, չէի ցանկանա, որ խաղայինք Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ»,- խաղից հետո ասել է Վենգերը:

Նախորդ հանդիպումների համեմատ «Էմիրեյսթս» մարզադաշտը մարդաշատ էր: Երկրպագուները ևս կարծես թոթափում են հիասթափությունը: «Միլան»-ի թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի կարծիքով՝ «Արսենալ»-«Միլան» հանդիպման լավագույն «խաղացողը» շվեդ մրցավար Յունա Էրիկսենն է, պնդելով, որ նա անտեղի 11 մետրանոց հարված նշանակեց իտալական թիմի դարպասին: «Մրցավարը ծնկի բերեց «Միլան»-ին: «Էմիրեյթս» մարզադաշտում մենք լավ խաղ ցուցադրեցինք: Խոստովանեք, որ Լոնդոնում հաջող խաղալն այնքան էլ հեշտ չէ: Մենք ֆանտաստիկ գոլ խփեցինք, իսկ րոպեներ անց «Արսենալ»-ը հավասարեցրեց հաշիվը: Այդ դրվագն ուղղակի խայտառակություն էր, որ ստվեր գցեց Եվրոպա լիգայի խաղարկության վրա: Վստահաբար հայտարարում եմ, որ Ռոդրիգեսը չէր դիպել Ուելբեքին: Նա ակնհայտ սիմուլյացիայի դիմեց, բայց մրցավարի համար դա 11 մետրանոց էր: Ակնհայտ է, որ տեղի ունեցած միջադեպը փոխեց խաղի ընթացքը: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել տղաներին, որոնք պայքարեցին մինչև վերջ: Մենք շարունակ գրոհում էինք և ստեղծում էինք գոլային պահեր: Բայց ինչ արած՝ սա ֆուտբոլ է: Մրցավար Էրիկսենը հանդիպման լավագույն խաղացողն է, ինչի համար շնորհավորում եմ նրան: Տարիներ շարունակ խաղում եմ թոփ-առաջնություններում և թոփ-մրցաշարերում: Այս աստիճակ խայտառակ մրցավարություն դեռևս չէի տեսել: Այս հանդիպումը դեռ երկար կհիշեմ»,- հայտարարել է Չալհանօղլուն:

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն շատ ավելի ադեկվատ կերպով է արձագանքել պարտությանը՝ նշելով, որ մրցավարն էլ մարդ է և կարող է սխալվել, ինչպես ֆուտբոլիստը: «Շնորհակալություն եմ հայտնում «Միլան»-ի խաղացողներին: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով: Եկեք անկեղծ լինենք և ընդունենք, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները կորցրել էինք մեկ շաբաթ առաջ «Սան Սիրո» մարզադաշտում: Ամեն դեպքում մտահոգիչ էր, որ դադարեցինք պայքարել 1-2 հաշվի ժամանակ և ընդունեցինք երրորդ գոլը: Սա մեր թիմի միակ բացասական կողմն էր: Պետք չէր նման բան անել: Չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին: Նրանք կարող են սխալվել այնպես, ինչպես խաղացողները: «Արսենալ»-ի հետ երկու հանդիպումներն ապացուցեցին, որ մենք կարող ենք լուրջ խնդիրներ ստեղծել հզոր թիմերի համար»,- ասել է Գատուզոն:

Հիշեցնենք, որ առաջին կեսի վերջնամասում, երբ «Միլանը» հաղթում էր 1:0 հաշվով, շվեդ մրցավարը 11 մետրանոց նշանակեց իտալական թիմի դարպասին: Կարելի է ասել, որ տվյալ դրվագում Ուելբեքն իսկապես սիմուլյացիայի դիմեց: Բայց հայտարարել, որ «Միլանին» ծնկի բերեց հանդիպման գլխավոր մրցավարը, կարծում ենք՝ այնքան էլ ճիշտ չէ: «Արսենալ»-ն ավելի ուժեղ էր և արժանի հաղթանակ տարավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում