Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ալիևի կոչը. լավ և վատ նորություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսևորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար: Այլ կերպ ասած՝ Ալիևը ադրբեջանական «սփյուռքի» մոբիլիզացիա է հայտարարում, ինչը մի կողմից լինելով Հայաստանի, նաև հայկական սփյուռքի համար մարտահրավեր, մյուս կողմից նաև վկայում է որոշակի նոր իրողությունների մասին, որոնք կարող են դիտվել որոշակիորեն դրական երանգների մեջ:

Ինչի մասին է խոսքը: Լավ է, եթե Ալիևը դիմում է ոչ թե, այսպես ասած, ադրբեջանական բանակին, այլ ադրբեջանական սփյուռքին: Դա նշանակում է, որ նա ինչ-ինչ պատճառներով սկսել է ավելի ու ավելի քիչ տեսնել բանակով հարց լուծելու հնարավորություն: Հետևաբար, այս տեսանկյունից, իհարկե, հնարավոր է նրա հայտարարություններում նշմարել դրական տոներ, գուցե Ալիևի համար էլ ակամա: Մյուս կողմից՝ սա, իհարկե, նոր մարտահրավեր է Հայաստանի և հայության համար: Ընդ որում՝ մարտահրավեր ոչ այն իմաստով, որ ադրբեջանցիները կսկսեն ակտիվորեն հակահայկական քարոզչություն վարել՝ օգտագործելով նաև նավթադոլարները, այլ պարզապես կարող են հայությանը ներքաշել ծուղակը: Ինչի մասին է խոսքն այս դեպքում:

Պարզունակացնելով խնդիրը՝ բերենք մի փոքր օրինակ. ադրբեջանցիները մեզ պարզապես կարող են սկսել աշխարհով մեկ ասել, օրինակ, «ավանակ», իսկ մենք էլ ի պատասխան կսկսենք նրանց ասել՝ «ավանակը դուք եք»: Կստացվի անիմաստ մի մրցավազք, որում պարզապես հնարավոր չէ, ինչպես ռուսները կասեին, перекричать, ավելի բարձր գոռալ և խլացնել նրանց: Մինչդեռ դա կարող է լինել հայկական սփյուռքի ներուժը մսխելու և անիմաստ այդ մրցավազքի վրա վատնելու լավագույն մարտավարությունը, որ կկիրառի Ադրբեջանը:

Վերջին հաշվով, ակնհայտ է, որ հայկական սփյուռքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով որպես ցանցային կամ ինստիտուցիոնալ համակարգ շատ ավելի կայացած և կազմակերպված է, նույնիսկ ներհայկական կազմակերպությունների միջև շահերի բախման պարագայում: Հայկական սփյուռքը ունի տարբեր ազդեցիկ երկրների ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ հարաբերությունների հարուստ փորձ, մշակույթ, ավանդույթներ: Այդ ամենը լրջագույն քաղաքական ռեսուրս է, որ պահանջում է հայեցակարգային, խորքային օգտագործում: Այդ ռեսուրսը պարզունակ բղավելու վրա վատնելը կլինի պարզապես կարևոր ներուժի ռազմավարական վատնում: Ադրբեջանի նախագահը գործնականում անում է հենց այդ կոչը՝ հասնել նրան, որ ի պատասխան՝ ռազմավարական վատնման ռեժիմի մեջ հայտնվի հայկական սփյուռքը: Ըստ այդմ՝ այստեղ է թերևս գլխավոր մարտահրավերը, որը պետք է չեզոքացնել կամ որից պետք է խուսափել:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի այդ կոչի ֆոնին, ըստ էության, հայելային արտացոլումով առավել սրվում է հարցը, թե որքանով է արդյունավետ օգտագործվում հայկական սփյուռքի ահռելի ներուժը Հայաստանի պետական խնդիրները միջազգային ասպարեզում սպասարկելու հարցում: Այդ տեսանկյունից, անցնող 2017 թվականին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի գրեթե ընթացքին զուգահեռ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրում ինքն արտահայտում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության դիրքորոշումն ու մեսիջը, որ հղում է Հայաստան-Սփյուռք համաժողովը:

Դա գործնականում աննախադեպ հայտ էր ղարաբաղյան խնդրում և հայկական պետականության կենսագրությունում ընդհանրապես, երբ Հայաստանն ու հայկական սփյուռքը ներկայացվում են պետական մեկ միասնական դիրքորոշման համատեքստում: Սակայն ի՞նչ կոնկրետ նախաձեռնություններ և հայեցակարգ է հաջորդել, հաջորդում դրան, առայժմ պարզ չէ: Մինչդեռ Ալիևի կոչը այդ խնդիրը Հայաստանի ու հայության համար դարձնում է հրատապ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում