Tuesday, 28 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

Զավեշտի գերիներն ու Մոուրինյոյի ծրագրերը՝ կապված Մխիթարյանի հետ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սայթաքեց հյուրընկալվելիս՝ ոչ-ոքի խաղալով «Լեսթերի» հետ: Վերջինս պարտությունից խուսափեց 10 ֆուտբոլիստներով: «Կարող էինք հեշտությամբ հաղթել, սակայն չօգտագործեցինք իրական գոլային պահերը: Դա զավեշտ էր: Իրավունք չունեինք նման խաղ ցուցադրելու: Մանկական սխալներ թույլ տվեցինք և պատժվեցինք»,- խաղից հետո նշել էր Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով զիջել էր Չեմփիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլին»՝ դուրս մնալով Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից:

«Յունայթեդի» վերջին երկու հանդիպումները վկայում են այն մասին, որ արդեն մրցաշրջանի միջնամասում Մոուրինյոյի թիմը լուրջ խնդիրների առջև է կանգնել: Թիմում տիրող լարվածությունը դրսևորվում է խաղադաշտում: Հաճախակի են դարձել վնասվածքները: Վերջին երկու հանդիպումներում «Յունայթեդի» կազմում հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը տևական ժամանակ տեղ չէր գտնում նույնիսկ հայտացուցակում: Մեր ֆուտբոլիստին բրիտանացի փորձագետներն ու լրագրողները շարունակ տարբեր թիմեր են ուղարկում՝ «Արսենալ», «Ինտեր», «Բորուսիա»… Նշվում էր, որ Մոուրինյոն որոշել է, այսպես ասած, «ճամփու դնել» Մխիթարյանին և ավարտվող տարում դրսևորվելու հնարավորություն չի տա:

Ու մինչ խոսվում է, թե հունվարին որ թիմ կտեղափոխվի Մխիթարյանը, Մոուրինյոն նրան խաղալու հնարավորություն տվեց «Բրիսթոլի» հետ մրցավեճում: Մխիթարյանը խաղաց մոտ 20 րոպե և արժանացավ միջինից բարձր գնահատականի: Ըստ էության «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին բավարարել էր Մխիթարյանի ցուցադրած խաղը գավաթային մրցավեճում: Ապացույցը «Լեսթերի» հետ խաղում մեր ֆուտբոլիստի հայտացուցակում լինելն ու խաղադաշտում հայտնվելն էր:

Արդեն վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալի «Բարնլիին»: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ հավանական է թվում, որ վաղը Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին խաղալու ավելի շատ ժամանակ կտա: Չի բացառվում նաև, որ Մխիթարյանին վաղը տեսնենք մեկնարկային կազմում:

Խոսելով «Լեսթերի» հետ զավեշտի մասին և նշելով, որ մանկական սխալները թույլ չտվեցին «Յունայթեդին» հաղթել, Մոուրինյոն ըստ էության իր դժգոհությունը հայտնեց հարձակողական ոճի ֆուտբոլիստներից: Հիշեցնենք՝ «Լեսթերի» դեմ 100 տոկոսանոց գոլային պահերը չօգտագործեցին Մարսիալը, Լինգարդն ու Ռեշֆորդը: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ առջևի օղակում Մոուրինյոն փոփոխություն կկատարի: «Լեսթերի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած Մատան կլինի մեկնարկային կազմում և ըստ ամենայնի կգործի հարձակման աջ եզրում: Մոուրինյոն կարող է Մխիթարյանին օգտագործել կա՛մ ենթահարձակվողի դիրքում՝ Լինգարդի փոխարեն, կա՛մ էլ հարձակման ձախ եզրում՝ Մարսիալի փոխարեն: Հաշվի առնելով Մոուրինյոյի աշխատելու եղանակը՝ չի կարելի բացառել, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է նոր հնարավորություն ընձեռել Մխիթարյանին և որոշակի ծրագրեր ունի հայ ֆուտբոլիստի հետ: Վերջին հանդիպումների զավեշտը Մոուրինյոն ուղղակի չի կարող աչքաթող անել: Չի բացառվում, որ որոշ ֆուտբոլիստներ հայտնվեն սև ցուցակում՝ դառնալով զավեշտի գերիները:

Ինչ վերաբերում է Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելուն, ապա այս պահին ավելի հավանական է թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի՝ «Յունայթեդում» մնալը: Եթե Մոուրինյոն որոշած լիներ Մխիթարյանին այլ թիմի տրամադրել, դժվար թե տևական դադարից հետո հնարավորություն տար նրան:

Ֆուտբոլիստների տեղափոխությունների վերաբերյալ տեղեկությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Երեկ հայ ֆուտբոլիստի՝ Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցություններին էր անդրադարձել այս թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն: Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում Վացկեն ըստ էության հասկացրել էր, որ իրենք ամենևին էլ ցանկություն չեն հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանի տրանսֆերը գնելու: «Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցությունները մեծ երևակայության հետևանք են: Հայ ֆուտբոլիստի՝ Դորտմունդ վերադառնալը շատ քիչ է հավանական: Ամեն դեպքում չի կարելի ամբողջովին բացառել, որ մի օր Մխիթարյանը նորից հանդես կգա «Բորուսիայում»»,- ասել է Վացկեն:

Նշենք, որ Մխիթարյանը «Բորուսիայից» հեռացել էր 18 ամիս առաջ՝ 42 միլիոն եվրոյով: Ինչևէ, «Բարնլիի» հետ խաղը պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն Հենրիխ Մխիթարյանի համար:

Դեկտեմբերի 30-ին «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի շրջանակներում կհյուրընկալի «Սաութհեմփթոնին», իսկ հունվարի 1-ին մրցակցի հարկի տակ կմրցի «Էվերթոնի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում