Tuesday, 28 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

Գան…ն, պիդ…տ, բ…-ի տղա. Հայի թասիբը ռուսական ֆուտբոլային կեղտոտ պատերազմում

Երեկ Սոչիում կայացած Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցավեճը Եկատերինբուրգի «Ուրալի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» միջև ցնցել է ֆուտբոլային աշխարհը: Խաղի վերջնամասում տեղի ունեցած մարտը ուղղակի խորթ է եվրոպական նման մակարդակի հանդիպումներին:

Ըստ ռուսական աղբյուրների՝ ֆուտբոլային քաոսը բռնկվել է այն բանից հետո, երբ «Լոկոմոտիվի» պորտուգալացի կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը «Ուրալի» կիսապաշտպան Արտյոմ Ֆիդլերի մոր հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել: Ֆիդլերը, չկարողանալով զսպել կրքերը, հրել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստին: Այդուհանդերձ, ֆուտբոլային պատերազմի գլխավոր մեղավորը «Լոկոմոտիվի» բրազիլացի հարձակվող Արին է, որ խառնաշփոթի ժամանակ հետևից բռունցքով ուժեղ հարված է հասցրել Ֆիդլերի գլխին: Սա ֆուտբոլիստին վայել արարք չէ, և կարծում ենք՝ մի քանի տարվա որակազրկումը Արիի համար մեղմ պատիժ կլինի: Հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Արիին, Ֆիդլերին, «Լոկոմոտիվի» մեկ այլ խաղացող Ջեֆերսոն Ֆարֆանին, ինչպես նաև «Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին:

Էդգար Մանուչարյանը խաղընկերոջը՝ Ֆիդլերին, պաշտպանելու նպատակով հարվածեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին: Տվյալ դրվագում «Լոկոմոտիվի» մի քանի ֆուտբոլիստներ շրջափակել և բառի բուն իմաստով դաժանաբար ծեծում էին «Ուրալի» կիսապաշտպանին: Բարձր պահելով հայի թասիբը և պաշտպանելով խաղընկերոջը՝ Մանուչարյանն ինքը ենթարկվեց հարձակման «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստների կողմից: Հնարավոր է այս դիտարկումը ոչ միանշանակ ընկալում ստանա, բայց, կարծում ենք, առկա իրավիճակում մեր ֆուտբոլիստի պահվածքը բնական էր և մարդկային: Երբ մրցակիցը հետևից հարվածում է խաղընկերոջդ գլխին, ապա հակամարտությունը կամա թե ակամա տեղափոխվում է այլ հարթություն տվյալ իրավիճակում և դժվար է լինել բաժանողի և հանգստացնողի դերում:

«Արին, գան…ն- է, պի…տ, բ…-ի տղա, այսպես էլ գրեք: Պատկերացնում եք՝ նրան մեդալ են տալիս: Այդ տականքին պետք է զրկել մեդալից: Դրա նմաններին ուղղակի պետք է դուրս վռնդել մեր երկրից: Բոլորդ շատ լավ եք հասկանում, թե հետևից հարվածողներն ովքեր են: Նրանք փչացած բ-զ են: Արին դեռ պատասխան է տալու: Նման արարքները չեն ներվում և մոռացության չեն ենթարկվում»,- հայտարարել է «Ուրալի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն, ով ռուսական ֆուտբոլում հեղինակություն է վայելում և ժամանակին եղել է այս երկրի ազգային հավաքականի առաջատարներից մեկը:

Միջադեպին անդրադարձել է նաև հայազգի ֆուտբոլային մասնագետ՝ Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը. «Ֆուտբոլիստի գլխին ետևից հարվածելը… Ես նրա գլուխը կպոկեի: Եթե խաղադաշտում ներկա է ծաղրածու՝ ի դեմս Արիի, ով փորձում է բռունցքով հարցեր լուծել, ապա պետք է ցույց տալ, որ մենք հարցը բռունցքներով ավելի լավ կարող ենք լուծել: Սա ինձ համար ապշեցնող իրողություն է: Հին ու բարի ժամանակներում ցանկացած թիմ Արիին ուղղակի կճզմեր»:

Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն պատրաստվում է մանրակրկիտ ուսումնասիրել տեղի ունեցածը, և ըստ ամենայնի մի շարք ֆուտբոլիստներ կորակազրկվեն: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արին պատրաստվում է լքել Ռուսաստանը, որի առաջնությունում խաղում է արդեն 7 տարի: Երկրպագուները, նույնիսկ ֆուտբոլիստները Արիին սպառնում են հաշվեհարդար տեսնել:

«Ես ռուսերեն լավ չեմ խոսում: Չգիտեմ ինչ ասել: Ֆիդլերը հարվածեց իմ խաղընկերոջը, և ես չկարողացա զսպել ինձ: Չեմ ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը: Թողեք ինձ հանգիստ, իսկ թե իրականում ով է մեղավոր տեղի ունեցածի մեջ՝ ցույց կտա ժամանակը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արին:

Հանդիպմանը ներկա գտնված սպորտի և տուրիզմի հարցերով Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալ Վիտալի Մուտկոն ևս չի ցանկացել խոսել տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին: Նա միայն ասել է: «Այս եզրափակիչը շատ նման էր ուրախ և զվարթ հարսանիքի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում