Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Իրավունք չունենք բաց թողնել բանակը, որ չմնա մենակ

Անկախության 25-ամյակի առիթով անցկացված զորահանդեսը իրապես տպավորիչ էր՝ հայկական բանակի հպարտ զինվորներով, արդիական սպառազինությամբ ու տեխնիկայով: Այդ տպավորությունը, հայկական զինուժի հպարտությունը մթագնել չհաջողվեց անգամ հրապարակով անցնող ռուսական զորագնդին, որը ներկայացնում է մի պետություն ու մի դրոշ, որն ապրիլի պատերազմի օրերին բացահայտորեն հանդես էր գալիս հակառակորդ Ադրբեջանի ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդ որում՝ այդ աջակցությունը ցուցաբերվել է պատերազմից դեռ տարիներ առաջ:

Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հանգամանքը անկարող էր ստվերել հայկական հրաշալի բանակը, որն անցավ հպարտորեն, նաև՝ այն հերոսների փոխարեն, նաև նրանց հիշատակը վառ պահելով, որոնք ապրիլի պատերազմի իրենց սխրանքով կյանքի գնով պահպանեցին պետության անվտանգությունը:

Այս ամենով հանդերձ, սակայն, զորահանդեսը հպարտության կողքին առաջ բերեց նաև մտահոգություն, մտահոգություն՝ կապված այն իրողության հետ, որ մեր պետականության ընթացքում անասելի մի խզվածք է առաջացել բանակի և պետականության միջև: Բանն այն է, որ բանակը պետականության շարունակությունն է, ըստ էության՝ պետական որակների հայելային արտացոլումը: Խոսքը հատկապես այն բանակների մասին է, որոնք չեն ներկայացնում նավթագազային կամ հումքային այլ հարուստ երկրներ, որոնք այդ ռեսուրսներով ըստ էության չեզոքացնում են պետականության ու բանակի կապի բացակայությունը:

Հայկական պետականության պայմաններում բանակը չի կարող լինել առանց որակյալ պետական թիկունքի: Ապրիլի պատերազմին մենք տեսանք, թե դա ինչ խնդիրների և ծանր կորուստների կարող է հանգեցնել: Եվ ուրեմն, ցուցադրելով հայկական բանակի ուժն ու սպառազինությունը՝ այնուհանդերձ, հայկական պետականությունը կարիք ունի ցուցադրելու նաև այլ ուժ, այլ կարողություններ, այլ որակներ կյանքի այլ բնագավառներում՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ, իրավաքաղաքական համակարգ: Հայաստանի Հանրապետությունը պարտավորված, պարտադրված է այդ ոլորտներում իր որակական բեկումով ապահովել թե՛ բանակի մարտունակությունը երկարատև իմաստով և թե՛, դրանով հանդերձ, իր և տարածաշրջանի հնարավորինս երկարատև խաղաղությունն ու կայունությունը: Երբ ասում ենք՝ իր, դա ներառում է նաև Հայաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղը:

Մենք առանձնակի հպարտությամբ ենք ասում, որ բանակը մեր պետականության ամենակայացած կառույցն է, բայց միևնույն ժամանակ սա պետք է ասենք նաև մտահոգությամբ և խորհելով, որ եթե բանակն է մեր պետականության ամենակայացած կառույցը, ապա ապագայում մենք կարող ենք խնդիրներ ունենալ այդ կայացածության հետ, եթե չկարողանանք պետականությունը հասցնել լիարժեք կայացնել նրա հետևից:

Ընդհանրապես՝ նախ պետք է կայանա պետականության կառավարման համակարգը, կառավարման ինստիտուտները, որպեսզի հետո դրանց վրա հուսալիորեն կայանան թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական կառույցները: Եվ եթե այս հաջորդականությունն ենք մենք բաց թողել, ապա գոնե բանակը մեր պետականությունից շատ առաջ բաց թողնելու իրավունք չունենք, այլապես բանակը մի օր կթողնենք մենակ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում