Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ռուսական ճնշումնե՞ր, թե՞ բարենպաստ պայմաններ հայ արտահանողների համար

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը օրերս Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի կառավարության անունից ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ հնարավոր է արդեն աշնանը Հայաստանը միանա Եվրասիական նախագծի շրջանակներում ազատ տնտեսական գոտու համաձայնագրով իրականացվելիք համագործակցությանը:

Նարիշկինը նշել էր, որ Հայաստանի ղեկավարությունն ուշադիր հետևում է Եվրասիական նախագծի զարգացմանը և ձգտում տեղ գրավել Եվրասիական տնտեսական տարածքում: Ըստ նրա՝ Հայաստանը կդառնա երրորդ երկիրը Ռուսաստանից և Բելառուսից հետո, որն ազատ առևտրի համաձայնագրով կգործի ԱՊՀ տարածքում: ՌԴ Պետդումայի նախագահի այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ Հայաստանն այս փուլում կարծես հիացած չէ ԱՊՀ ազատ առևտրի գոտու գաղափարով: Փոխարենը հայկական կողմը ձգտում է դեպի Եվրոպա՝ լրջորեն լծվելով Եվրամիության երկրների հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կազմման աշխատանքներին:

Չի բացառվում, որ այս հայտարարությամբ ռուսական կողմը Հայաստանին ակնարկում է նաև Մաքսային ընդհանուր միությանը միանալու գործընթացի մասին, ինչին պաշտոնական Երևանն արդեն մերժողական պատասխան է տվել: Մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն առիթ ունեցել էր տարբեր, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել, որ Հայաստանը դեմ է ԱՊՀ երկրների հետ Մաքսային ընդհանուր միություն ստեղծելու գաղափարին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար: «Ինտեգրման գործընթացներում մենք չենք տեսնում մեզ համար արգելքներ «ԵվրԱզԷՍ»-ի և ԱՊՀ երկրների տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այդ գործընթացները խորանան ու ուժեղանան: Բայց համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունը լինի առանց մաքսային զննման: Մեր պարագայում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք այլ պետության տարածքով, և կրկնակի անցնում ենք մաքսազերծում: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծման թեթևացումը տնտեսվարող սուբյեկտների համար»,- ավելի վաղ հայտարարել էր Տիգրան Սարգսյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ժամանակի» խնդրանքով, մեկնաբանելով Նարիշկինի հայտարարությունը, ասաց. «Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանը համագործակցության մեծ տիրույթ ունի: Սա զուտ տնտեսական համագործակցության հարց է: Դա անուղղակիորեն, որոշ դեպքերում նաև ուղղակիորեն ուզում եմ կապել մեր երկրի անվտանգության հետ: Տասնամյակներ շարունակ, եթե ոչ հարյուրամյակներ, մեր ազգային անվտանգության կտրվածքով մենք հայտնի է, թե որ կողմն ենք նայել»,- ասաց Բոստանջյանը: Նրա խոսքով, այս առումով ՌԴ Պետդումայի նախագահի ակնարկած համագործակցությունը նաև պետք է բերի իր նպաստը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժեղացման և ՀՀ համար անվտանգության ռեժիմների էլ ավելի լավացման տեսանկյունից:

Հարցին, թե Հայաստանի կառավարությունը դեռ լավ չի կողմնորոշվել՝ Եվրասիական միության շրջանակներում ԱՊՀ երկրների հետ գնա՞լ ակտիվ համագործակցության, թե՞ ոչ ՝ հաշվի առնելով այն, որ դեմ է Մաքսային ընդհանուր միությանը, տնտեսագետը պատասխանեց. «Հայաստանի կառավարությունը, ամեն դեպքում, արագ փոփոխվող աշխարհում նման հարցերի վերաբերյալ միանգամից իր մոտեցումը չի կարող արտահայտել: Բոլոր դրական ու բացասական կողմերը պետք է հաշվի առնել, դրանից հետո նոր միայն որոշում կայացնել»:

Միաժամանակ, Վարդան Բոստանջյանը համոզված է, որ Հայաստանն ունի բավականաչափ ներուժ՝ պատշաճ կերպով համագործակցելու ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում: «Մենք ունենք մեծ ներուժ ինչպես կադրային, այնպես էլ առանձին արտադրությունների մեջ արդյունավետ ներկայացնելու կտրվածքով, և այդ մասին չի կարող չիմանալ Ռուսաստանը: Թեև մենք այդքան մեծ երկիր չենք, բայց այդուհանդերձ ունենք մեծ շնորհք, և այդ շնորհքը միշտ էլ գնահատվել է ռուսական կողմից»,- ասաց Բոստանջյանը:

Հայաստանի Ազգային ժողովը դեռ չի վավերացրել ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիրը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությամբ արդյոք ռուսական կողմը ճնշումներ չի՞ գործադրում Հայաստանի վրա՝ ստիպելով անդամակցել նաև Մաքսային միությանը: Մինասյանը նշեց. «Հայաստանին է ձեռնտու, որ միանա դրան: Մաքսային միությանը դեմ լինելով՝ հասկանում ենք, որ սա նրա հետ փոխկապակցված չէ: Տարբեր ռեժիմներ են, մեկը մյուսին չի խանգարում: Կան երկու տարբեր առաջարկներ, մենք այս առաջարկը մեր պետության համար բարենպաստ ենք համարում»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով, այդ համաձայնագիրը հայ գործարարներին հնարավորություն կտա առանց խոչընդոտների հայկական ապրանքներն արտահանել ԱՊՀ այն երկրներ, որոնք միանալու են համաձայնագրին:

Ռոզա Հովհաննիսյան
«Ժամանակ», օրաթերթ

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում