Tuesday, 28 07 2026
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը

Դեսպան Չիտեչյանը այցելել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջան

Հունիսի 15-16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն այցելել է Ֆրանսիայի ` Ռոն-Ալպ շրջան, որը երկրի առաջնային կարևորության շրջաններից մեկն է` տնտեսական և քաղաքական ներուժի տեսանկյունից։

Այցի շրջանակներում դեսպանն առանձնազրույցներ է ունեցել շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի և Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվել է Հայաստանի համայնքների ասոցիացիայի և Ռոն-Ալպ շրջանի միջև ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Վիլյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի և Դեսինի քաղաքապետ Ժերոմ Ստյուլայի հետ ՀՀ դեսպանը քննարկել է Վիլյորբան-Աբովյան և Դեսին-Ստեփանավան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների միջև իրականացվող համագործակցության հարցերը:

Հայ համայնքային կառույցների ղեկավարների և Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։

Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումներ է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։

Հունիսի 16-ին Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների շքեղ սրահում կազմակերպված բազմամարդ ընդունելությանը, որին հաջորդել է Հայաստանում գրատպության 500-ամյակի և «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շարքի շրջանակներում կազմակերպված Արցախին նվիրված գիտաժողով։ Բանախոսություններով հանդես եկան մի շարք պատմաբաններ և արվեստի պատմության մասնագետներ, որոնք ներկայացրել են Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճարտարապետության, մանրանկարչության, խաչքարերի ու գորգարվեստի բացառիկ նմուշներին:

Միջոցառմանը ներկա քաղաքական, մշակութային, հասարակակական, լրագրողական ու համայնքային շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիների առջև ողջույնի խոսքերով հանդես է եկել Լիոնի քաղաքապետը և ՀՀ դեսպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում