Thursday, 23 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը

Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով դիմել է Գլխավոր դատախազին

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։

Օսկանյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ներկայացրած բողոքում իրենք Գլխավոր դատախազին խնդրում են «վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և քրեական գործով վարույթը կարճել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»։

Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը, հիշեցնենք, մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։

«Որպեսզի լինի փողերի լվացման հանցակազմ, պետք է լինեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր։ Փողերի լվացման հանցակազմը ինքնուրույն գոյություն չունի, նրան անպայման պիտի նախորդի որևէ հանցագործություն, որի արդյունքում առաջացել է այդ գումարը», – պարզաբանել է Տիգրան Աթանեսյանը, – «Այստեղ դա չկա։ Ամեն ինչ պարզ է՝ ինչ փող եկավ, որտեղ գնաց, ում գնաց, ինչու գնաց։ »։

Ազգային անվտանգության ծառայությունը պնդում է, որ Միացյալ Նահանգներում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարների մի մասը բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։ Բացի այդ, «Սիվիլիթասը» անցած տարի հաշվետվություն չի ներկայացրել ֆինանսավորման աղբյուրների, օգտագործած միջոցների և այդ բարեգործական նպատակներով հատկացված այդ մոտ 2 միլիոն դոլարի վերաբերյալ։

«Սա պարզապես հարկային օրենսդրության բացարձակ չիմացության հետևանք է։ Իրենք չեն էլ ստուգել, չեն էլ խորհրդակցել հարկային ոլորտի մասնագետների հետ», – պնդել է Տիգրան Աթանեսյանը։

«Թաքցնելու բան չկա»

Վարդան Օսկանյանը ցանկանում է հրապարակել այդ գործարքների, գումարների շարժի վերաբերյալ իրենց բոլոր փաստաթղթերը։ Քանի որ քրեական գործի հարուցման պահից դրանք համարվում են հրապարակման ոչ ենթակա, Օսկանյանը համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։

«Ոչ մի գաղտնի բան, ոչ մի թաքցնելու բան չկա։ Հասարակության մասնակցությունը նման քննարկմանը, ամեն դեպքում, օգուտ է։ մենք խոսում ենք քաղաքական գործչի մասին, քաղաքական գործչի ապագայի, նաև անցյալի մասին։ Նա պատրաստ է այդ ամենը ցույց տալու», – ասել է Օսկանյանի լիազոր ներկայացուցիչը։

Վարդան Օսկանյանը հիշեցնենք, գործի հետևում քաղաքական պատվեր է տեսնում:

Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, նրա այդ պնդումները համարում է «հանրության ուշադրությունը շեղելու փորձ»։

ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանը, մասնավորապես, օրերս հայտարարել է, թե փորձառու դիվանագետը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, փորձել է քաղաքականացնել քրեական գործը:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրերս Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն էր հայտնել ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր քայլերը՝ իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար և անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ, ինչի մասին տեղեկացանք կուսակցության հաղորդագրությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում